ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ԽՕՍՔԸ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ

  Ջերմօրէն շնորհաւորում եմ Խաչատուր Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսաանի ղեկավարութեանը, դասախօսներին, ուսանողներին, շրջանաւարտներին եւ ողջ աշխատակազմին Համալսարանի հիմնադրման 90-ամեակի տարեդարձի կապակցութեամբ:
  Երեւանի Մանկավարժականը տասնամեակներ շարունակ եղել է մեր երկրի կարեւորագոյն բուհերից մէկը, առանց որի անհնարին է պատկերացնել մեր հանրապետութեան կրթական համակարգի ձեւաւորումը, կայացումն ու զարգացումը: Կատարելով իր անփոխարինելի առաքելութիւնը որպէս ուսուցիչների պատրաստման հիմնական դարբնոց` Համալսարանը եղել է նաեւ մանկավարժական եւ հոգեբանական գիտութիւնների կենտրոն եւ այսօր էլ շարունակում է իր լաւագոյն աւանդոյթները:
  Շնորհաւորելով այս գեղեցիկ յոբելեանի առթիւ` Համալսարանին մաղթում եմ, որ արագ եւ արդիւնաւէտօրէն իրականացնի ընթացքի մէջ գտնուող բարեփոխումները: Նաեւ մաղթում եմ նորանոր յաջողութիւններ, քանզի այդ յաջողութիւններից է նաեւ կախուած Հայաստանի Հանրապետութեան գիտակրթական մակարդակի բարձրացումը, ինչն այսօրուայ հրամայականն է եւ բոլորիս առաջնահերթութիւնը:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

Երեւան, 26 Օգոստոսի, 2012 թ.