ՄԱՅՔԼ ԵՈՒՍՈՒՖԵԱՆ

ՄԱՅՔԼ ԵՈՒՍՈՒՖԵԱՆ

«Օր մը երկինքի մէջ կը փափաքիմ
վայելել պտուղը աղօթքով եւ արցունքով ցանած սերմերուս»

Մայքլ Եուսուֆեան

 

Բարձրաստիճան հոգեւորական Մայքլ Եուսուֆեանը «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» վարժարանի հիմնադիրն է:
Ապրելով Լոս Անճելըսում՝ նա բարեգործական մի շարք ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում:

Արդէն քանի տարի է, որ Կենտրոնն թիկունքում զգում է բարերարի եւ բարեկամի ներկայութիւնը: Մայքլ Եուսուֆեանի վերաբերմունքն առանձնանում է «Սփիւռք» Կենտրոնի «կեանքում»: Երբ Կենտրոնի կրթական ու շինարարական նախատեսուած ծրագրերի իրագործման համար «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գանձանակ դեռ որեւէ մուծում չէր կատարուել, նա առաջինն էր, որ 2001 թ. Մայիսին տրամադրեց երկու հազար ԱՄՆ դոլար: Իսկ 2005 թ. Լոս Անճելըսից ուղարկեց բարձր հնարաւորութիւններով համալրուած ամերիկեան «Dell» համակարգչային համալիր:

Մայքլ Եուսուֆեանը շահագրգիռ մասնակցութիւն ունի Կենտրոնի կրթական ծրագրերին: Այսպէս, 2004 թ. ամրանը Մայքլ Եուսուֆեանը հայ եկեղեցու պատմութեան եւ կրօնական տօնացոյցերի մասին դասախօսութիւններով հանդէս է եկել սփիւռքահայ ուսուցիչների առջեւ, կազմել նորատիպ ծրագիր։ Աւելացնենք, որ նրա հեղինակած «Տօնական» ուղեցոյց - ձեռնարկը ծառայում է այսօր որպէս դասագիրք Սփիւռքի վարժարաններում։ Մեր դասընթացների շատ ուսուցիչներ այդ գրքից նուէր կամ մրցանակ են ստացել հենց աստուածաբան ճանաչուած հեղինակի ձերամբ։

2008 թ. հովանաւորել է Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքի` սփիւռքահայ գրականութիւն առարկայի դասընթացից սառաջաւոր ուսանողներին: