ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը, 2001 թ. Յունիսի 15-ից մինչեւ Հոկտեմբեր մասնակցելով ԱՄՆ դեպարտամենտի Կրթական եւ Մշակութային ծրագրերի բիւրոյի (BECA) եւ «Այրեքս» միջազգային կազմակերպութեան համատեղ յայտարարած հանրապետական մրցոյթին, 46 հաստատութիւնների մրցակցութեան պայմաններում, կարողացաւ շահել 12 ուղեգրերից մէկը՝ նշուած ժամանակամիջոցում IATP Armenia Grant Program ծրագրային պահանջներին համապատասխանեցնելով իր գործունէութիւնը։ Մեր ծրագրի անուանումն էր՝ "Web Site Creation for Armenian and Diasporan Teachers Training Courses on Western Armenian subjects".
Նախագծի միջազգային մրցութային դրամաշնորհը կազմել է 680 ԱՄՆ դոլար։ Էլեկտրոնային կայքի շնորհանդէսը կայացել է նոյն թուականի Հոկտեմբերի 30-ին։
Յետագայում, սակայն, կայքը չի պահպանուել։ Մինչդեռ ամէն տարի փոփոխութիւնները, նորանոր դասընթացները ընդլայնել, հարստացրել են Կենտրոնի աշխատանքային դիմագիծը, որն իսկապէս արժանի է բարձր գնահատականի։
Առաջիկայում, 2007 թ. աշնան ամիսներին նոր միջոցների ներգրաւման շնորհիւ Կենտրոնի կայքը կը վերագործարկուի։