Աջակցութիւն ուսանողներին

ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ.
ՓՈՔՐԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

 

Ա.
Գերազանց առաջադիմութեան համար Օշին Քէշիշեանի սահմանած մրցանակներին են արժանացել հետեւեալ ուսանողները.

2003 - Լիլիթ Աւետիսեան, Լուսինէ Զաքարեան, Հենրիէտա Հովհաննիսեան։
2004 - Լուսինէ Մինասեան, Արմինէ Ասլանեան, Մելինէ Տիգրանեան։
2005 - Սաթենիկ Բաղդասարեան, Զարմիկ Յարութիւնեան, Նելլի Ալեք-սանեան։
2006 - Կիրակոսեան Գոհար, Յակոբեան Արեւիկ եւ Խաչատրեան Լուիզա։
2009 - Ստելլա Գէորգեան, Շուշան Ղազարեան, Սաբէթ Համբարձումեան

Բ.
«Հենրիկ Անասեան» մրցանակին են արժանացել գիտահետազօտական բարձր շնորհներ ցուցաբերած հետեւեալ ուսանողները.

2003 - Գրետա Մնացականեան («Շ. Շահնուրի «Նահանջը առանց երգի» վէպը»), Լուսինէ Վարդումեան («Շ. Շահնուրի պատմուածքները»):
2004 - Լուսինէ Տօնոյեան («Կանայք Վ. Շուշանեանի «Ճերմակ Վարսենիկը» վէպում»):
2005 - Նորա Յարութիւնեան («Խոնարհ մարդիկ Յ. Օշականի պատմուածքներում»), Գայիանէ Քոչարեան («Կ. Զարեանի «Նաւը լերան վրայ» վէպի շուրջ»)։
2006 - Հայարփի Խաչատրեան («Թումանեան Թէքէեան գրական առնչութիւնների շուրջ»), Քնարիկ Աբրահամեան («Ներսէս Շնորհալու պատմական պօէմները»):

Գ.
Լոս Անճելըսի Պոլսահայ Միութեան «Չորս բարեկամներ» խմբի մրցանակներին արժանացած ուսանողներ՝ Կարօ Գուրեան, Եդուարդ Նիզա-մեան, Ժիրայր Շահնազեան եւ Սարգիս Սէթեան։


2006 - Մարիէտա Մանգասարեան, Սէրինէ Մելիքսէթեան
2007 - Թամար Մուրադեան, Աննա Երկանեան

Դ.
«Մայք Եուսուֆեան» մրցանակին արժանացել են.

2008 - Յասմիկ Յարութիւնեան, Գագիկ Բատիկեան, Նելլի Թադէոսեան (5-րդ լսարան)
2008 - Կարինէ Պետրոսեան, Սիւզան Գասպարեան, Օֆելիա Աւագեան (4-րդ լսարան)

Ե.

Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ Արհկոմի սահմանած մրցանակներ` դիպլոմային աշխատանքների համար.

2009 - Մարի Խաչատրեան («Լեւոն Շանթի արձակը»)
2010 - Նարինէ Ղուկասեան («Ֆրանց Վերֆէլի «Մուսա լերան քառասուն օրը» վէպը»)

 

***
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում, ինչպէս եւ բոլոր կրթօջախներում, կարելի է հանդիպել տարբեր նկարագիր ունեցող ուսանողների:
Առողջ մրցակցութեան ոլորտում բացայայտւում են ուսանողների իրական հնարաւորութիւնները, որոնք երբեմն զարմացնում են հենց իրենց եւ բացում ինքնագնահատման նոր ասպարէզ:
Փոքրաթիւ չեն լաւագոյնները, սակայն ցանկութիւն ունենք նշելու յատկապէս 2003 թուականի շրջանաւարտ Լիլիթ Աւետիսեանին: Ուսումնառութեան ընթացքում աչքի է ընկել խոր պատրաստուածութեամբ, վերլուծական ընդհանրացումներ կատարելու բացառիկ շնորհով:
Լիլիթը Կենտրոնի առաջին եւ դեռեւս վերջին ուսանողն է, որ քննաշրջանի արդիւնքում հաւաքել է 60 նիշ 60 հնարաւորից, ցուցանիշ, որը գերազանցելը անհնար է, բայց հասնելը՝ ցանկալի: