Տասներորդ դասընթացներ

 

Մարտի 09 - Ապրիլի 05
2009 թուական

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը 2009 թ. Մարտի 9-ից մինչեւ Ապրիլի 5-ը, իր աշխատանքային ծրագրերին համապատասխան, Սիւնեաց մարզի ուսուցիչների համար կազմակերպեց արեւմտահայ վերապատրաստութեան մեկամսեայ դասըն-թացներ։ Տեղի մարզպետարանի կրթութեան վարչութիւնում կազմեցին ուսուցիչների ցանկը, կազմակերպեցին գործուղումը։
Դասընթացները նախաձեռնել եւ ամբողջութեամբ իրագործել է Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանը։
Ծանրաբեռնուածութիւնը կազմել է շաբաթուայ մէջ վեց օր՝ վեցական ժամ հան-րակրթական երեք առարկաներից՝ արեւմտահայերէն (48 ժամ), արեւմտահայ դասա-կան շրջանի գրականութիւն (48 ժամ) եւ սփիւռքահայ գրականութիւն (48 ժամ)։
Դասաւանդման համար հրաւիրուած էին Հայաստանի ԳԱԱ համակարգի, Երեւանի Պետական եւ Խ. Աբովեանի անուան ՀՊՄ Համալսարանների առաջատար մասնագէտներ, գիտութեան դոկտորներ, Պրօֆ. Պրօֆ. Կիմ Աղաբեկեանը, Վազգէն Գաբրիէլեանը, Սուրէն Դանիէլեանը, Լաուրա Մուրադեանը, Սամուէլ Մուրա-դեանը, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիօնեանը, գիտութիւնների թեկնածուներ Սուսան Ղարիբեանը (Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ դոցենտ) եւ Վարդուհի Դաւթեանը («Հիւսիսային» համալսարան), Կենտրոնի աշխատակիցներ Քնարիկ Աբրահամեանը եւ Յովհաննէս Եղոյեանը։
Սիւնեաց մարզի ուսուցիչները առիթն ունեցան ունկնդրելու ոլորտի առաջատար մասնագէտներին, որոնց մեծ մասին ճանաչում էին եթէ ոչ լսարաններից, ապա դասագրքերից, մենագրութիւններից, գիտակրթական լայն ասպարէզից։


* * *
Մարտի 16-ին նրանց համար կազմակերպուել է Մայքլ Առլէնի «Կանաչ գլխարկը» ստեղծագործութեան հիման վրա նկարահանուած «Դաւաճանութիւնների հակուած կինը» ամերիկեան համր ֆիլմի ցուցադրումը՝ յընթաց:
Մարտի 28-ին, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի աշխատակիցների ուղեկցութեամբ ուսուցիչները եղան Գառնիի տաճարում, ապա այցելեցին Գեղարդ, իսկ մարտի 31-ին Կենտրոնի աշխատակիցները նրանց հրաւիրեցին «Արամ Խաչատրեան» համերգասրահ՝ ունկնդրելու «Շէնացնենք մեր տունը» համերգային ծրագիրը:
Մարտի 31-ին վերապատրաստուող ուսուցիչների համար «Սփիւռք» գիտա-ուսումնական կենտրոնը կազմակերպել էր բանավէճ - դասախօսութիւն «Կրթական հիմնախնդիրները դպրոցում» թեմայով: Նրանց հիւրն էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի ան. գրականութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող բանասիրական գիտութիւնների Դոկտ., Պրօֆ., աւագ դպրոցի նոր դասագրքի հեղինակ Ազատ Եղիազարեանը։ Նա ներկայացրեց դպրոցական ծրագրում կատարուող փոփոխութիւնները, խորհրդածեց դասագրքում տեղ գտած առանձին հեղինակների ու նրանց գործերի նպատակայարմարութեան շուրջ:
Ապրիլի 1-ին ուսուցիչների հետ հանդիպեց եւ կրթական հեռանկարների մասին շահեկան զրոյց ունեցաւ Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ ռեկտոր, Պրօֆ. Ա. Ա. Ղուկասեանը: Պրն. Ղուկասեանն ուսուցիչներին ծանօթացրեց բուհական համակարգում կատարուող փոփոխութիւններին, անդրադարձաւ դպրոցի հիմնախնդիրներին։


Նոյն օրը, աւելի ուշ, ուսուցիչներին հիւընկալուեց Գ. Սունդուկեանի ան. ակադեմիական թատրոնի վաստակաշատ դերասանուհի, ՍՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսեանը։ Նա դասախօսութիւն կարդաց՝ նիւթ ունենալով արեւմտահայերէնի արտասանական-հնչերանգային իւրայատ-կութիւնները արեւելահայերի շրջանում՝ դպրոց-համալսարան-թատրոն-ասմունք առանցքի վրայ: Համբաւաւոր դերասանուհին ներկայացրեց սփիւռքահայ ականաւոր գրող Շահան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ» պատմուածքը, կատարեց անհրաժեշտ բնագրական-բառային աշխատանք, անդրադարձաւ արեւմտահայ բանաստեղծների ստեղծագործութիւններին, արտասանեց Պ. Դուրեան, Սիամանթօ, կիսեց իր տագնապները թատրոնի ներկայի ու ապագայի մասին: Հանդիպման վերջում Տկն. Վարդուհին ուսուցիչներին նուիրեց ասմունքի իր նոր խտասալիկը:

Դասընթացներն աւարտուեցին կրեդիտային քննական նիշով:

Ապրիլի 4-ին ուսուցիչներին տրուեցին պետական նմուշի վկայագրեր, որոնք ստորագրել էին՝ Մանկավարժական Համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասեանը եւ «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը։ Վկայագրերն ուսուցիչներին յանձնեցին Խ. Աբովեանի ան. ՀՊՄՀ ռեկտոր Արտուշ Ղուկասեանը, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանը, ԵՊՀ հայ գրականութեան ամբիոնի վարիչ Սամուէլ Մուրադեանը, ինչպէս նաեւ ՀՀ Սփիւռքի փոխնախարար Ստեփան Պետրոսեանը։


Կենտրոնի տնօրէնը մանրամասն ներկայացրեց կատարուած աշխատանքը, գնահատեց սաների եւ դասախօսների գիտակից նուիրումը։ Համալսարանի ղեկավարութիւնը բոլոր ուսուցիչներին յանձնեց Զարեհ Խրախունու «Տօնազանգ», Կենտրոնի «Գիրը մեր տարագիր», «Դէպի Սփիւռք. Քայլարշաւի տարիներ», Պետրոս Հաճեանի «Վերադարձ դէպի Կարկեմիշ» ժողովածուները, որոնք հրատարակել է Կենտրոնը։ Թոմ Սամուէլեանը (ԱՄՆ) ուսուցիչներին նուիրեց իր կազմած Մեսրոպեան աւանդական ուղղագրութեան կանոնների ուսումնական ձեռնարկը, Հիլդա Գալֆայեանը (Ֆրանսիա)՝ «Արեւմտահայերէնի բուհական ձեռնարկ» դասագիրքը։ Հայրենի գրողներից բանաստեղծ Մերուժանը եւ արձակագիր Լեւոն Խեչոյեանը՝ համապատասխանաբար «Կիրակի» եւ «Երեկոյ» բանաստեղծական եւ «Ձայներ եւ տեսիլքներ» արձակ երկերի ժողովածուները։
Ջերմ էր ու յուզիչ հրաժեշտը. ուսուցիչներին ողջերթի խօսքեր ասացին նաեւ համալսարանի ռեկտոր, Պրօֆ. Արտուշ Ղուկասեանը, դասախօսներ Կիմ Աղաբեկեանը, Սամուէլ Մուրադեանը, Սերժ Սրապիօնեանը, ուսուցիչներից՝ Գոհար Մկրտչեանը, Գոհար Մինասեանը (Գորիս), Անուշ Խաչատրեանը (Սիսիան) եւ Նի-նէլ Սարգսեանը (Կապան)։ Վերջիններիս շնորհակալական խօսքն ուղղուած դասընթացի կազմակերպիչներին, համալսարանի ղեկավարութեանը եւ Կենտրոնին սրտառուչ էր ու անմիջական։ Արեւմտահայ դասընթացների շարունակականութեան անհրաժեշտութիւնն ընդգծում էին բոլորը։
Սիրոյ սեղանով յագեցած մթնոլորտում արդէն խօսքն իր տեղը զիջեց երգին ու երաժշտութեանը։ Այս դասընթացն անմոռաց կմնայ բոլորի յիշողութիւններում՝ ուսուցիչ թէ դասախօս, քանի որ, ինչպէս հանդիպման աւարտին նշեց ռեկտոր Ա. Ղուկասեանը, նման իւրաքանչիւր դասընթացից մենք մեզ տեսնում ենք՝ աւելի միասնականացած ազգային համահայկական խնդիրների շուրջ։


2009 թ. Գարնանային դասընթացներից (Մարտ Ապրիլ)
վկայագրեր ստացած մասնակիցները.

Սիւնիք

1. Գալստեան Վարդիթեր,  Կապանի թիւ 6 միջն. դպրոց
2. Գրիգորեան Կարինէ,  Սիսիանի թիւ 3 միջն. դպրոց
3. Գրիգորեան Նաիրա,  Մեղրիի թիւ 1 միջն. դպրոց
4. Թադէոսեան Գոհար,  Սիսիանի թիւ 1 միջն. դպրոց
5. Խաչատրեան Անուշ,  Սիսիանի թիւ 5 միջն. դպրոց
6. Խաչատրեան Սիրվարդ,  Սիսիանի թիւ 2 միջն. դպրոց
7. Կոլեան Արմինէ,  Գորիսի թիւ 6 միջն. դպրոց
8. Հայրապետեան Արեւ,  Քաջարանի թիւ 2 միջն. դպրոց
9. Յովհաննիսեան Արմինէ,  Ագարակի միջն դպրոց
10. Յովսէփեան Շուշան,  Գորիսի թիւ 2 միջն. դպրոց
11. Մինասեան Գոհար,  Գորիսի թիւ 3 միջն. դպրոց
12. Մկրտչեան Գայիանէ,  Սիսիանի թիւ 4 միջն. դպրոց
13. Մկրտչեան Գոհար,  Գորիսի թիւ 1 միջն. դպրոց
14. Սարգսեան Լիանա,  Տեղի թիւ 1 միջն. դպրոց
15. Սարգսեան Նինել,  Կապանի թիւ 1 միջն. դպրոց
16. Սիմոնեան Վարսիկ,   Մեղրիի թիւ 2 միջն. դպրոց