Յոթներորդ դասընթացներ

 

Յունուարի 10 - Փետրուարի 11
2006 թուական

Եւ նորից վերապատրաստութեան իրական հնարաւորութիւն բացուեց երեւանեան 31 ուսուցիչների համար արեւմտահայ լեզուից եւ գրականութիւնից, որ ընձեռել էին ամերիկահայ մեր բարեկամները՝ Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութիւնից։

 

* * *
Անթալիայում արձակուրդն անցկացնել երազել անգամ չի կարող հայ ուսուցիչը: Դժուար էր համակերպուել. ապա ինչպէ՞ս, հիմա գնա՛, վերապատրաստուի՛ր, այն էլ՝ արձակուրդիդ: Այսպիսի ձմեռներ չէ, որ տեսել ես, էլի՛ կը դիմանաս:
Սկզբում շատերս էինք դժգոհում, մանաւանդ երբ Կենտրոնի տնօրէնը հենց առաջին օրը զգուշացրեց, որ բացակայութիւններ եւ տնավարի մօտեցում չի լինելու:
Ինչեւէ, դասընթացներն սկսուեցին: Ընդամէնը երկու - երեք օր, ու բոլորս հասկացանք, որ պիտի «օրհնուի էն սհաթը», երբ մեզ հնարաւորութիւն տրուեց գալ ու խմբուել այստեղ՝ «Սփիւռք» Կենտրոնում, քանզի օրըստօրէ աւելի հետաքրքիր էին դառնում դասընթացները:
Այստեղ ինքներս մեզ բացայայտեցինք նաեւ, որ մի բան է ուսանող լինել 17- 18 տարեկանում, բոլորովին այլ բան՝ նման կարգավիճակում յայտնուել, երբ արդէն կայացած մարդ ես, տարիների փորձ ունեցող ուսուցիչ:
Ինչպէ՞ս կարելի էր չհիանալ Սամուէլ Մուրադեանի՝ նիւթի խոր իմացութեամբ, Սերժ Սրապիօնեանի՝ թող որ արագախօս, բայց վերլուծական խորաթափանց մտքով, Արտէմ Սարգսեանի՝ մեծ ասելիքը թեթեւասահ մատուցելու կարողութեամբ, Սրբուհի Տիւսաբին յիշեցնող Լաուրա Մուրադեանի անդորրաւէտ խօսքով, Արգենտինայից եկած Տկն. Ռոսիթայի՝ օտար ափերում մայրենի մրմնջացող հայ կին ուսուցչի քնքշութեամբ, Վազգէն Գաբրիէլեանի համոզելու փորձառութեամբ, եւ վերջապէս, Սուրէն Դանիէլեանի ազդու խօսքով, ում շնորհիւ մենք յայտնաբերեցինք Ռոպէր Հատտէճեանին, Զահրատին, Զարեհ Խրախունուն:
Ու սահեցին օրերը մէկը միւսի հետեւից՝ մեր հոգիները լցնելով արեւմտահայ ու սփիւռահայ գրականութեան լոյսով ու ջերմութեամբ, Մեծասքանչի ելեւէջներով: Լսարանը դարձաւ տաքուկ մի օջախ, ուր ջերմանում էին մեր հոգիները թէ՛ առօրեայի, թէ՛ դրսի ցրտից, յուսալի կամուրջ՝ Հայրենիքն ու Հոգեւոր Հայաստանը հոգեկան մէկ տարածքի մէջ ընդգրկելու։
Այստեղից գնում ենք նոր դրական լիցքերով, որ անպայման փոխանցելու ենք աշակերտներին: Իսկ ձեռք բերած հոգեկան տարածքը գոնէ ինձ համար կը մնայ որ-պէս հարազատին շատ ուշ գտած ներքին շնչառութիւն։
Իսկ վերջում, թող ների ինձ մեծն Յակոբ Պարոնեանը, որին պիտի հիմա հակադրուեմ. «Ոչ թէ անիծուիս, վարժապետ ըլլաս», այլ օրհնեալ լինենք մենք, որ վարժապետ ենք, այն էլ՝ մայրենիի:

Հատիմոսեան Ռուզան
Երեւանի թիւ 45 միջնակարգ դպրոցի
հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի

 

* * *

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի դասընթացների մասին

Երեւանի Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում գործող «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը ինքնահաստատման բաւական արգասաբեր շրջան է անցել: Նպատակ ունենալով սատար կանգնել հայ գրի գիտական տարածմանն ու ոգեղէն արժէքների ջատագովմանը՝ Կենտրոնն իր գործունէութիւնը հաւասարաչափ ծաւալել է թէ՛ Սփիւռքի տարբեր գաղթօջախներում եւ թէ՛ մայր երկրի սահմաններում՝ միշտ հոգատարութիւն ու սրտացաւութիւն դրսեւորելով իր գործունէութեան հետ շփուող դասախօսական ու ուսուցչական ուժերի նկատմամբ:
Տարիներ շարունակ լինելով Կենտրոն հրաւիրուած դասախօսներից մէկը՝ կարող եմ վկայել, որ դասընթացներն անցնում են խիստ արդիւնաւէտ, յաճախ ծաւալւում են բանավէճեր ու ասուլիսներ մասնագիտական այս կամ այն հարցի շուրջ, յաճախ նոր մօտեցումներով քննւում ստեղծագործական հարցեր: Պէտք է ասել, որ, որպէս կանոն, բոլոր ունկնդիրները գոհ են հեռանում Կենտրոնի դասընթացներից, ուր մեծ է տնօրինութեան, յատկապէս ղեկավար Պրօ‎ֆ. Սուրէն Դանիէլեանի վաստակը:
Աշխատանքներն էլ աւելի արդիւնաւէտ դարձնելու համար ցանկալի կը լինէր, որ մեր մասնագէտներին հնարաւորութիւն ընձեռուէր լինելու Սփիւռքի հայաշատ մի քանի գաղթօջախներում, ինչը օգտակար կը լինէր թէ՛ ճանաչողական, թէ՛ փորձի փոխանակման առումով: Միւս կողմից պէտք է ընդլայնել նաեւ տեղացի ունկնդիրների մայր երկրի հետ շփուելու եւ շրջագայելու հնարաւորութիւնները:

Արծրուն Աւագեան
Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական բաժանմունքի դեկան
բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօ‎ֆ.

 


* * *

Եթէ մեզանում սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացները աւանդոյթ ունեն եւ սկիզբ են առնում անցեալ դարի 60ական թուականներից, ապա պէտք է նշել, որ հայոց լեզուի եւ գրականութեան հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւնը՝ զուտ արեւմտահայ ուղղութեան հանրակրթական առարկաներից, 2002 թ. սկսած «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի կրթական նորարար մօտեցման արդիւնք է, ինչը մենք ժամանակին սրտանց ողջունել ենք, ինչին բերել ենք մեր մասնագիտական կարելիութիւնները։
Սա մեծագոյն ծառայութիւն է հայրենի կրթական նախաձեռնութիւններում։

Արտէմ ՍԱՐԳՍԵԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից - անդամ

 

2006 թ. ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ 7-րդ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ
ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՑԱՆԿ


1. Ազիզեան Նունէ / թիւ 7 դպրոց
2. Անտոնեան Կարինէ / թիւ 107 դպրոց
3. Արզումանեան Աշխէն / թիւ 155 դպրոց
4. Ափրոյեան Յասմիկ / թիւ 67 դպրոց
5. Բաբայեան Նաիրա / թիւ 51 դպրոց
6. Բաբաջանեան Շուշան / թիւ 192 դպրոց
7. Գալստեան Քնարիկ / թիւ 43 դպրոց
8. Ժամհարեան Անուշ / թիւ 35 դպրոց
9. Ինիճեան Գայիանէ / թիւ 148 դպրոց
10. Խաչատրեան Ծաղիկ / թիւ 197 դպրոց
11. Խաչատրեան Յասմիկ / թիւ 196 դպրոց
12. Խաչատրեան Վերգինէ / թիւ 67 դպրոց
13. Կարագէօզեան Կարինէ / թիւ 87 դպրոց
14. Կարապետեան Ռիմա / թիւ 20 դպրոց
15. Հատիմոսեան Ռուզան / թիւ 45 դպրոց
16. Հերոյեան Օֆելիա / թիւ 51 դպրոց
17. Մանուէլեան Թամար / թիւ 67 դպրոց
18. Մանուկեան Նաիրա / թիւ 34 դպրոց
19. Մարուքեան Նիգեար / թիւ 46 դպրոց
20. Մկրտչեան Մելանիա / թիւ 7 դպրոց
21. Մնացականեան Նաիրա / թիւ 87 դպրոց
22. Մովսիսեան Արուս / թիւ 197 դպրոց
23. Յակոբեան Արմինէ / թիւ 45 դպրոց
24. Յարու / թիւնեան Անահիտ / թիւ 20 դպրոց
25. Յովհաննիսեան Շուշան / թիւ 148 դպրոց
26. Պապիկեան Շուշան / թիւ 166 դպրոց
27. Պօղոսեան Սուսան / թիւ 67 դպրոց
28. Սիսեան Անահիտ / թիւ 20 դպրոց
29. Վարդանեան Սիրանուշ / թիւ 59 դպրոց
30. Վարդանեան Սուսան / թիւ 94 դպրոց
31. Քերոբեան Ռուզան / թիւ 188 դպրոց