Հինգերորդ դասընթացներ

 

Մարտ 14 - Ապրիլ 16
2005 թուական

2005 թ. Մարտի 14-ից «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում սկսուեցին հայրենի ուսուցիչների վերապատրաստութեան հինգերորդ դասընթացները: Այս անգամ 31 ունկնդիրների համար կազմուեց մէկ խումբ: Մասնակցում էին Երեւանի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցիչները, որոնց ընտրու / թիւնը ՀՀ ԿԳ նախարարութեան առաջարկով կատարել էր Երեւանի քաղաքապետարանի կրթութեան վարչու / թիւնը:
Աւանդոյթի համաձայն՝ դասընթացները հովանաւորում էին Լոս Անճելըսի Պոլսահայ Միութեան անդամները՝ Սիմոն Աճըիլաճի գլխաւորութեամբ:

Մասնակից ուսուցիչների ցանկ

ԵՐԵՒԱՆ
1. Աբգարեան Լիա / թիւ 2
2. Աբրահամեան Գայիանէ / թիւ 191
3. Ադամեան Ելենա / թիւ 113
4. Ազիզեան Գայիանէ / թիւ 56
5. Առաքելեան Ժաննա / թիւ 160
6. Առուստամեան Իրինա / թիւ 27
7. Աստոյեան Մարուսիա / թիւ 91
8. Աւալեան Սուսան / թիւ 160
9. Գալստեան Ֆարիդա / թիւ 196
10. Գէորգեան Գայիանէ / թիւ 122
11. Գրիգորեան Ամալիա / թիւ 100
12. Դալլաքեան Նառա / թիւ 125
13. Դէրմենճեան Գայիանէ / թիւ 41
14. Թալալեան Սոֆիա / թիւ 91
15. Խաչատրեան Անահիտ / թիւ 171
16. Խաչատրեան Մարօ / թիւ 159
17. Խաչատրեան Նադիա / թիւ 54
18. Մելիքսէթեան Հռիփսիմէ / թիւ 156
19. Մելոյեան Գոհար / թիւ 136
20. Մեսրոպեան Անահիտ / թիւ 12
21. Յակոբեան Ձիւնիկ / թիւ 7
22. Յակոբեան Ռուզան / թիւ 113
23. Յարու / թիւնեան Ովսաննա / թիւ 50
24. Շահբազեան Աշխէն / թիւ 112
25. Պետրոսեան Արմինէ / թիւ 155
26. Սաֆարեան Յասմիկ / թիւ 199
27. Ստեփանեան Արմենուհի / թիւ 161
28. Ռոստոմեան Ռիտա / թիւ 160
29. Վարդանեան Արմենուհի / թիւ 9 ուսումն.
30. Ումրոյեան Սվետլանա / թիւ 36
31. Քոսեան Սուսան / թիւ 191

 

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ...

 

ՌՈՒԶԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ
Երեւան / թիւ 113 դպրոցի ուսուցչուհի


Ծնուել է 1970 թուականին Արմաւիրի մարզի Արտաշար գիւղում: 1995 թ. աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը: Նոյն թուականից մինչ այժմ աշխատում է որպէս հայոց լեզուի ու գրականութեան ուսուցչուհի:


ԱՒԵԼԻՆ, ՔԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ...

Աշխատանքային մի սովորական օր էր, երբ դպրոցի տնօրէնն ասաց, որ պիտի մասնակցենք «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում անցկացուող վերապատրաստութեան դասընթացներին: Սկզբում տրտնջացի ... բայց կատարուեց հակառակը:
Նախ, մօտեցայ մանկավարժական համալսարանին, ուշադրութիւն դարձրի շէնքի՝ դասական ուղղագրութեամբ ցուցանակին: Անկեղծանամ, այն տարակուսանք առաջացրեց. այնքան էլ չխանդավառուեցի: Բայց Կենտրոնի աշխատակազմի եւ հրաւիրուած մասնագէտների հետ ամենօրեայ աշխատանքները գերազանցեցին բոլոր սպասելիքները: Իմ մէջ նոր հետաքրքրութիւն ծնուեց դէպի արեւմտահայերէնը եւ սփիւռքահայ գրականու թիւնը:
Համալսարանական տարիներին ինձ բախտ էր վիճակուել լսել տաղանդաւոր գրականագէտների՝ Հրանդ Թամրազեան, Վազգէն Գաբրիէլեան, Սերժ Սրապիօնեան, Սամուէլ Մուրադեան ...։ Այդ շարքում աւելացաւ նոր անուն՝ Սուրէն Դանիէլեան, որը տարաւ սփիւռքահայ գրականութեան մեզ անծանօթ դարպասներով: Այդ նրա շնորհիւ է, որ Վ. Թէքէեանն ու Շ. Շահնուրը, Ռ. Հատտէճեանն ու Զ. Խրախունին դարձան գրական խոհերիս ամենօրեայ թարգմաններ:
Այսօր, երբ աւարտուել են ուսուցիչների արեւմտահայ վերապատրաստութեան մեկամսեայ դասընթացները, ես հասկացել եմ, որ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում սովորեցի աւելին, քան ձեռք էի բերել համալսարանական տարիներին: