Երկրորդ դասընթացներ

 

Մարտի 6 - Ապրիլի 6
2003 թուական

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը 2003 թ. Գարնանը անցկացրեց հայրենի ուսուցիչների վերապատրաստութեան երկրորդ դասընթացները, որոնց աշխարհագրութիւնը ընդլայնուեց. ծրագրին իրենց մասնակցութիւնը բերեցին ոչ միայն Երեւանի, այլեւ Արագածոտնի, Արարատի եւ Արմաւիրի մարզերի հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցիչներ: Այս տարի նրանք թուով 37-ն էին, որոնցից 23-ը՝ մարզերից:
Դասընթացներն այս անգամ անցկացուեցին Կենտրոնի նորաբաց յարկաբաժնում, որը 2002 թ. ընթացքում վերակառուցել, կահաւորել եւ սարքաւորումներով յագեցրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Դասընթացի հովանաւորները ապահովեցին մարզերի ուսուցիչների ուսումնական 24 օրերի երթուդարձը։

 

Մասնակից ուսուցիչների ցանկ

ՄԱՐԶԵՐ
1. Աղամեան Շուշան Արմաւիր, թիւ 2 դպրոց
2. Առաքելեան Աննա Արարատ, Սիսի միջն. դպրոց
3. Արսէնեան Կարինէ Օշական, Մ. Մաշտոցի ան. դպրոց
4. Աւետիսեան Անահիտ Արարատ, Պ. Սեւակի ան. թիւ 2 դպրոց
5. Կարապետեան Էմիլիա Մեծամօր, թիւ 1 դպրոց
6. Կարապետեան Նաիրա Ոսկեվազի միջն. դպրոց
7. Ղազարեան Արմենուհի Արագածոտն, Բազմաղբիւրի միջն. դպրոց
8. Մելքումեան Նաիրա Արարատ, թիւ 3 դպրոց
9. Մկրտչեան Անի Արագածոտն, Իրինդի միջն. դպրոց
10. Մուրադեան Աննա Մասիս, թիւ 4 դպրոց
11. Մուրադեան Հռիփսիմէ Արտաշատ, թիւ 6 դպրոց
12. Յարութիւնեան Մարինէ Արարատ, Այգեստանի միջն. դպրոց
13. Ներսիսեան Արայիկ Արագածոտն, Կաթնաղբիւրի միջն. դպրոց
14. Շախերերեան Մանիա Արարատ, Ներքին Դւինի միջն դպրոց
15. Շահմազեան Լիլիա Աշտարակ, Վ. Պետրոսեանի ան. դպրոց
16. Չալաբեան Լուսինէ Աշտարակ, Ն. Աշտարակեցու ան. դպրոց
17. Պետրոսեան Օֆելիա Արարատ, Վեդիի թիւ 1 դպրոց
18. Պօղոսեան Աննա Արմաւիր, թիւ 8 դպրոց
19. Սահակեան Բելա Մեծամօր, թիւ 2 դպրոց
20. Սարգսեան Ծովինար Արարատ, Վեդիի թիւ 2 դպրոց
21. Սարգսեան Սեդա Աշտարակ, Ն. Սիսակեանի ան. դպրոց
22. Սարգսեան Սեդա Մեծամօր, թիւ 3 դպրոց
23. Վարդանեան Անահիտ Աշտարակ, Ս. Շահազիզի ան. դպրոց

ԵՐԵՒԱՆ
1. Աղաքարեան Ժաննա / թիւ 34 դպրոց
2. Առաքելեան Ազատուհի / թիւ 82 դպրոց
3. Աւալեան Յասմիկ / թիւ 147 դպրոց
4. Աւանէսեան Յասմիկ / թիւ 139 դպրոց
5. Բաբուջեան Լուսաբեր / թիւ 187 դպրոց
6. Եղիազարեան Յասմիկ / թիւ 79 դպրոց
7. Մխիթարեան Արմենուհի / թիւ 21 դպրոց
8. Նալբանդեան Վիկտորիա / թիւ 63 դպրոց
9. Շահազիզեան Էլմիրա / թիւ 187 դպրոց
10. Պօղոսեան Անժելա / թիւ 90 դպրոց
11. Պօղոսեան Մանուշակ / թիւ 151 դպրոց
12. Սահակեան Սուսան / թիւ 194 դպրոց
13. Ուլիխանեան Սիլվա / թիւ 152 դպրոց
14. Փաշինեան Սիլվա / թիւ 91 դպրոց

 

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ...

 

ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ
Արարատի մարզի Սիս գիւղի ուսուցչուհի

Աննա Առաքելեանը ծնուել է 1970 թ. Կոտայքի մարզի Մեղրաձոր գիւղում: 1991 - 1996 թթ. սովորել է «Հրաչեայ Աճառեան» համալսարանում: Սիս գիւղի դպրոցում դասաւանդում է հայոց լեզու, գրականութիւն եւ հայոց եկեղեցու պատմութիւն:

2003 թ. Մարտ - Ապրիլ ամիսներին մասնակցել եմ «Սփիւռք» Կենտրոնի կազմակերպած արեւմտահայ վերապատրաստութեան դասընթացներին: Ասեմ, որ հրաւիրուած լաւագոյն դասախօսական կազմը իմ հոգում նոր լոյսեր վառեց: Այդ է պատճառը, որ այսօր արդէն ես իմ աշխատանքը դպրոցում կազմակերպում եմ հաճոյքով ու նուիրուածութեամբ: Յուզմունքով նկատում եմ, որ իմ սաներս էլ են սկսել սիրել արեւմտահայերէնը, ու երբ խոստովանում են, որ արդէն ապրում են նաեւ Շահնուրի, Զարեանի, Համաստեղի, Թէքէեանի գրական աշխարհում, ու երբ իմ ունկերին հնչում է ճիշդ, սահուն արտասանութեամբ արեւմտահայերէնը, այնպէս եմ ուզում, որ այդ մասին իմանայ նաեւ իմ սիրելի դասախօս Սուրէն Դանիէլեանը, իմանայ, որ արդարացել են իր սպասելիքները. իր աշխատանքը արդիւնք է տուել:
Երբ Կենտրոնի դասախօսներից Մարգարիտ Խաչատրեանը Համաստեղ էր կարդում, ես չկարողացայ զսպել հիացմունքս. Աստուա՜ծ իմ, մի՞թէ կարելի է այսչափ բանաստեղծօրէն սիրել ազգը, հայրենիքը, լեզուն... Արեւմտահայերէնը ընտրեալ բանաստեղծների լեզուն է: