Առաջին դասընթացներ



Մարտի 6 - Մայիսի 5

2002 թուական

«Սփիւռք» Գիտաուսումանական Կենտրոնը 2002 թ. ձեռնամուխ եղաւ իրականացնելու հայրենի ուսուցիչների վերապատրաստութեան առաջին դասընթացները, որոնք ծանր էին նրանով, որ Հայաստանի Հանրապետութիւնում նման ծաւալի ու բովանդակութեան աշխատանք տարւում էր առաջին անգամ, եւ որ չկար ո՛չ փորձ, ո՛չ նախադէպ:
Նախապէս, քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացրած 200 ուսուցիչների ցանկից ընդգրկուեցին 137 ունկնդիրներ։ Նրանց հետ երկամսեայ աշխատանքներն ընթացան չորս խմբերում:

 

Մասնակից ուսուցիչների ցանկ

1. Աբաղեան Էնվերինա / թիւ 41 դպրոց
2. Աբրահամեան Անահիտ / թիւ 197 դպրոց
3. Ադիխանեան Անուշ / թիւ 44 դպրոց
4. Ալեքսանեան Գոհար / թիւ 125 դպրոց
5. Աղամեան Բելլա / թիւ 163 դպրոց
6. Անանեան Արգինէ / թիւ 35 դպրոց
7. Անտոնեան Զինա / թիւ 16 դպրոց
8. Ասլանեան Սիւզան / թիւ 23 դպրոց
9. Արզումանեան Ռուզան / թիւ 178 դպրոց
10. Արմենակեան Արմինէ / թիւ 125 դպրոց
11. Աւետիսեան Հրանուշ / թիւ 104 դպրոց
12. Աւետիսեան Նուարդ / թիւ 1 դպրոց
13. Բաբայեան Շուշան / թիւ 169 դպրոց
14. Բագրատեան Աստղիկ / թիւ 30 դպրոց
15. Բալայեան Մարիա / թիւ 12 դպրոց
16. Բալեան Յասմիկ / թիւ 160 դպրոց
17. Բալաբեկեան Արմինէ / թիւ 52 դպրոց
18. Բաղդագիւլեան Գոհար «Վարդանանց ասպետներ» դպրոց
19. Բարսեղեան Մարիէտա / թիւ 142 դպրոց
20. Գալստեան Գոհար / թիւ 16 դպրոց
21. Գալստեան Մարիէտա / թիւ 166 դպրոց
22. Գալստեան Տիրուհի / թիւ 171 դպրոց
23. Գէորգեան Ինգա / թիւ 80 դպրոց
24. Գէորգեան Մարգարիտ / թիւ 177 դպրոց
25. Գիւլնազարեան Նարինէ / թիւ 181 դպրոց
26. Գրիգորեան Անահիտ / թիւ 82 դպրոց
27. Գրիգորեան Իրինա / թիւ 149 դպրոց
28. Գրիգորեան Հռիփսիմէ / թիւ 165 դպրոց
29. Գրիգորեան Յասմիկ / թիւ 179 դպրոց
30. Դանիէլեան Լաուրա / թիւ 171 դպրոց
31. Դաւթեան Աննա / թիւ 86 դպրոց
32. Դաւթեան Վարսենիկ / թիւ 91 դպրոց
33. Երիցեան Ռիմա / թիւ 12 դպրոց
34. Երիցեան Ռուզան / թիւ 89 դպրոց
35. Էդիլեան Աննա / թիւ 62 դպրոց
36. Թամրազեան Սինուրա / թիւ 98 դպրոց
37. Թումանեան Ժաննա / թիւ 39 դպրոց
38. Իգիթեան Ալվարդ / թիւ 48 դպրոց
39. Իսրայէլեան Աիդա / թիւ 24 դպրոց
40. Լալայեան Անահիտ / թիւ 29 դպրոց
41. Լալայեան Նելլի / թիւ 32 դպրոց
42. Խաչատրեան Անահիտ / թիւ 120 դպրոց
43. Խաչատրեան Գայիանէ / թիւ 153 դպրոց
44. Խաչատրեան Իդա / թիւ 2 դպրոց
45. Խաչատրեան Հռիփսիմէ / թիւ 18 դպրոց
46. Խաչատրեան Մարգարիտ / թիւ 102 դպրոց
47. Խաչատրեան Ռուզան / թիւ 60 դպրոց
48. Խաչատրեան Վարիա / թիւ 85 դպրոց
49. Ծատուրեան Ասիա / թիւ 192 դպրոց
50. Կարապետեան Աշխէն / թիւ 127 դպրոց
51. Հաբէթեան Նադեա / թիւ 122 դպրոց
52. Հայրապետեան Գայիանէ / թիւ 161 դպրոց
53. Հայրապետեան Հեղնար / թիւ 141 դպրոց
54. Հասրաթեան Նորվարդ / թիւ 22 դպրոց
55. Ղազանչեան Ելիզավետա / թիւ 65 դպրոց
56. Ղազարեան Իսկուհի / թիւ 195 դպրոց
57. Ղազարեան Անիչկա / թիւ 19 դպրոց
58. Ղազարեան Լիլիթ / թիւ 199 դպրոց
59. Ղազարեան Նելլի / թիւ 167 դպրոց
60. Ղարիբեան Մարգարիտ / թիւ 154 դպրոց
61. Ղարիբեան Մարիամ / թիւ 133 դպրոց
62. Հաւանջեան Ովսաննա / թիւ 47 դպրոց
63. Մալենցեան Ռուզան / թիւ 131 դպրոց
64. Մանուկեան Մելինէ / թիւ 19 դպրոց
65. Մանուչարեան Սոնա / թիւ 176 դպրոց
66. Մատինեան Սաթենիկ / թիւ 69 դպրոց
67. Մատթէոսեան Քնարիկ / թիւ 100 դպրոց
68. Մարգարեան Գայիանէ / թիւ 13 դպրոց
69. Մարգարեան Շողիկ / թիւ 111 դպրոց
70. Մարտիրոսեան Ժենիա / թիւ 125 դպրոց
71. Մելքումեան Նարինէ / թիւ 135 դպրոց
72. Մեսրոպեան Լիլիթ / թիւ 182 դպրոց
73. Մինասեան Անահիտ / թիւ 79 դպրոց
74. Միրումեան Անահիտ / թիւ 123 դպրոց
75. Մխիթարեան Աստղիկ / թիւ 189 դպրոց
76. Մխիթարեան Լուսինէ / թիւ 81 դպրոց
77. Մկրտչեան Երանուհի / թիւ 59 դպրոց
78. Մկրտչեան Նազիկ / թիւ 50 դպրոց
79. Մնացականեան Նաիրա / թիւ 87 դպրոց
80. Մովսիսեան Մարօ / թիւ 151 դպրոց
81. Մուղնէցեան Լուսինէ / թիւ 84 դպրոց
82. Մուրադեան Լիանա / թիւ 40 դպրոց
83. Մուրադեան Յասմիկ / թիւ 165 դպրոց
84. Յակոբեան Ժաննա / թիւ 74 դպրոց
85. Յակոբեան Լալագէ / թիւ 147 դպրոց
86. Յակոբեան Մարգարիտ / թիւ 37 դպրոց
87. Յակոբեան Ռուզան / թիւ 75 դպրոց
88. Յարու/ թիւնեան Նատալիա / թիւ 150 դպրոց
89. Յովհաննիսեան Ալմաստ / թիւ 34 դպրոց
90. Յովհաննիսեան Գոհար / թիւ 36 դպրոց
91. Յովհաննիսեան Լուսինէ / թիւ 139 դպրոց
92. Յովհաննիսեան Մայա / թիւ 42 դպրոց
93. Յովհաննիսեան Նարինէ / թիւ 78 դպրոց
94. Յովհաննիսեան Նունէ / թիւ 95 դպրոց
95. Յովսէփեան Մարինէ «Վարդանանց ասպետներ» դպրոց
96. Յովսէփեան Նարինէ / թիւ 88 դպրոց
97. Յովսէփեան Սուսան / թիւ 169 դպրոց
98. Նազարեան Գոհար / թիւ 168 դպրոց
99. Նազարեան Լուսինէ / թիւ 13 դպրոց
100. Նահապետեան Եւա / թիւ 107 դպրոց
101. Նաւասարդեան Լիդա / թիւ 97 դպրոց
102. Շահինեան Գայիանէ / թիւ 5 դպրոց
103. Շիտիկեան Սանդուխտ / թիւ 3 դպրոց
104. Շիրվանեան Ալվինա / թիւ 188 դպրոց
105. Ոսկանեան Արմինէ / թիւ 77 դպրոց
106. Պետրոսեան Գայիանէ / թիւ 187 դպրոց
107. Պետրոսեան Գայիանէ / թիւ 91 դպրոց
108. Պետրոսեան Գոհար / թիւ 170 դպրոց
109. Պօղոսեան Սվետլանա / թիւ 83 դպրոց
110. Պօղոսեան Տաթեւիկ / թիւ 53 դպրոց
111. Սահակեան Արմինէ / թիւ 64 դպրոց
112. Սահակեան Լիանա / թիւ 200 դպրոց
113. Սարգսեան Անահիտ / թիւ 185 դպրոց
114. Սարգսեան Լիւդմիլա / թիւ 130 դպրոց
115. Սարգսեան Հայկանուշ / թիւ 186 դպրոց
116. Սարգսեան Մարինէ / թիւ 140 դպրոց
117. Սարգսեան Մետաքսէ / թիւ 21 դպրոց
118. Սարգսեան Սեդա / թիւ 174 դպրոց
119. Ստեփանեան Գոհար / թիւ 27 դպրոց
120. Ստեփանեան Զարուհի / թիւ 134 դպրոց
121. Ստեփանեան Թագուհի / թիւ 66 դպրոց
122. Սրապեան Գայիանէ / թիւ 4 վարժարան
123. Վասիլեան Էմմա / թիւ 128 դպրոց
124. Վասիլեան Քնարիկ / թիւ 2 վարժարան
125. Վարդազարեան Վարդան / թիւ 159 դպրոց
126. Վարդանեան Էմմա / թիւ 51 դպրոց
127. Վարդանեան Սուսան / թիւ 196 դպրոց
128. Վիրաբեան Մեդէա / թիւ 39 դպրոց
129. Տաշչեան Անիկ / թիւ 94 դպրոց
130. Տիգրանեան Սվետլանա / թիւ 68 դպրոց
131. Փարսադանեան Անուշ / թիւ 45 դպրոց
132. Փարւանեան Անահիտ / թիւ 43 դպրոց
133. Քիշոյեան Անահիտ / թիւ 196 դպրոց
134. Քիրազեան Կարինէ / թիւ 49 դպրոց
135. Օլքինեան Աննա / թիւ 145 դպրոց
136. Օշխերելի Սվետլանա / թիւ 163 դպրոց
137. Ֆարմանեան Անահիտ / թիւ 38 դպրոց

 

ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ...

 

ԷՄՄԱ ՎԱՍԻԼԵԱՆ
Երեւանի թիւ 128 դպրոցի ուսուցչուհի

Ծնուել է 1948 թուականին Իջեւանի շրջանի Այգեհովիտ գիւղում: Աւարտել է Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքը: Էմմա Վասիլեանը արժանացել է պատուոգրերի եւ «Աշխատանքային արիութեան համար» մեդալի:


... Ու երբ Հանճարը, ձեռքը Սրտին դրած, երկնում էր Գրերն հայոց, ոչ ոք իրաւունք չունէր զատելու լեզուն՝ միաբանութիւնը ժողովրդիս: Ու այս անսովոր, տարօրինակ ցաւից վառւում է իմ մէջ կարօտ անսահման՝ իմ միւս կէսի չքնաղ լեզուի՝ Մեծասքանչի հանդէպ: Հազար հողմի հարուած էլ լինի, մենք՝ Լեզուի համար կանչուածներս, պիտի տքնենք մերձենալու եւ տիրանալու երկճիւղ մեր լեզուին: Կարօտիս մէջ, խոստովանում եմ, կայ աւելի շատ անհանգստութիւն ու տագնապ։
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի առաջին դասընթացներն անցնելով՝ այլեւս աններելի եմ համարում ապրել առանց արեմտահայ լեզուի ու գրականութեան խորքային ճանաչողութեան, առանց Դ. Վարուժանի ու Պ. Դուրեանի, Մ. Մեծարենցի ու Ռ. Սեւակի, Վ. Թէքէեանի ու Զ. Խրախունու բանաստեղծական ներկայութեան։

 


ՍԱԹԵՆԻԿ ՄԱՏԻՆԵԱՆ
Երեւանի թիւ 69 դպրոցի ուսուցչուհի


Ծնուել է 1956 թուականին Երեւանում: Աւարտել է Պետական Համալսարանի բանասիրական մասնաճիւղը: բաժինը: 1988-ից աշխատում է թիւ 69 դպրոցում՝ որպէս հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի:

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի կազմակերպած արեւմտահայ դասընթացները գրաւեցին նրանով, որ հիմնուած էին մտքերի փոխանակութեան վրայ: Մենք բանավիճում էինք, եւ արդիւնքում նորովի էին մեկնաբանւում այս կամ այն գրական կերպարները: Մեզ համար աննկատ փոխուեց աւանդական պատկերացումը, կարելի է ասել, հայեացքը արեւմտահայ գրական արժէքների հանդէպ։

 

 

ՍՈՒՍԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆ
Երեւանի թիւ 196 դպրոցի ուսուցչուհի


Ծնուել է 1963 թուականին Երեւանում: Աւարտել է Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական բաժանմունքը: 1987 թուականից առ այսօր աշխատում է թիւ 196 դպրոցում՝ որպէս հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի:

Այստեղ արեւմտահայ հանրակրթական առարկաներից երկամսեայ վերապատրաստութիւնը բոլորիս ակնկալիքներից վեր էր: Ես, օրինակ, հասկացայ, որ տասնամեակներ շարունակ մեզնից յանիրաւի խլել են արեւմտահայ լեզուական եւ յատկապէս նորագոյն գրական արժէքներին հասու լինելու իրաւունքը։ Ահա թէ ինչու Կենտրոնում ձեռք բերած մասնագիտական նոր որակը ես համարում եմ ինձ ուսանողական շրջանից յապաղումով վերադարձուած պետական «մուրհակ», բարձր ու անհրաժեշտ գիտելիք։ Դրա համար շնորհակալ եմ իմ հին ու նոր դասախօսներին, որոնք նոր լոյս վառեցին հոգուս մէջ, որ ինձ հետ տանում եմ դպրոց, որոնք ստիպում են, որ ես հիմա միայն ինձ համարեմ մայրենիի լիիրաւ մասնագէտ:

 

ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ 137 ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹՒՒՆԸ

ընդունուել է«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում կազմակերպուած արեւմտահայ հանրակրթական դասընթացների աւարտին 2002 թ.

Մենք՝ հայոց լեզուի եւ գրականութեան Երեւանի ուսուցիչներս, այս տարի առաջին անգամ Հայաստանի կրթական համակարգում մասնակցեցինք արեւմտահայ լեզուի, արեւմտահայ եւ սփիւռքահայ գրականութեան պատմութիւնների երկամսեայ խորացուած դասընթացներին, որոնք ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան պատուէրով նախաձեռնել էր Երեւանի Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը։
Վերապատրաստման աշխատանքները իրականացրին Հայրենիքի եւ Սփիւռքի ճանաչուած մասնագէտներ, գիտնականներ, մանկավարժներ, որոնք կարելին արեցին մեր նոր գիտելիքների ձեռքբերման եւ անցեալում իւրացրածը նորովի իմաստաւորելու ու խորացնելու ուղղութեամբ։ Վաղն եւեթ մենք դպրոցներում դասաւանդութեան ժամանակ զգալու ենք «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնում ամբարած ներուժը, զգալու ենք, որ մենք տէ՛ր ենք նաեւ արեւմտահայ մշակոյթին, նրա գրական ու լեզուական շերտերին, որոնց բաւարար իմացութիւնը կեանքի հրամայականն է։
Կարծում ենք, որ ժամանակն է եւ պէտք է լայնախոհութիւնն ունենալ‎՝ Հայաստանի կրթական համակարգում վերանայելու արեւմտահայ (եւ ինչո՞ւ միայն արեւմտահայ) լեզուամշակութային արժէքների իւրացման արդիւնաւետութիւնը խոչընդոտող ուսումնական հնացած բովանդակութիւնն ու ծրագրերը, որոնք հիմնականում դեռ կրում են խորհրդային գաղափարաբանութեան էական նստուածքներ, ինչի հետեւանքով, գաղտնիք չէ, շատ դէպքերում թերի է մնում մեր իմացութիւնը այս ոլորտներում, թոյլ կամ անբաւարար՝ Սփիւռքի նոր իրողութիւնների ճանաչողութիւնը, մասնաւորապէս լեզուի, գրականութեան նոր զարգացումներին, որին շարունակում ենք մնալ, ըստ էութեան, անհաղորդ։
Մենք խորապէս անհանգստացած ենք հայ մշակութային երկու համակարգերը ի-րար հակադրելու շարունակական փորձերից։ Մենք համաձայն չենք եւ մշակութային միասնութիւնը խոտորող վտանգաւոր մտայնութիւն ենք համարում յաճախադէպ դարձած այնպիսի կտրուկ ու ժամանակավրէպ կոչեր, թէ իբր ժամանակն է ՀՀ Սահմանադրութեան մէջ հաստատագրել, որ պետական լեզուն արեւելահայերէնն է, ինչի ենթաբնագիրը վտանգաւոր է արդէն քաղաքական իմաստով՝ Հայաստանը որպէս թէ միայն արեւելահայերինն է։
Մենք տարակուսում ենք եւ գտնում, որ ծայրայեղութիւն, անհաւասարակշիռ, գիտնականին ոչ պատշաճ վարքագիծ է՝ յայտարարել, թէ իբր հայ ժողովրդի հիմնական հատուածը Հայաստանի հայութիւնն է, ինչից բխում է «աւագ եղբօր» լեզուամշակութային գերակայութեան ու թելադրութեան իրաւունքը, որ վերապահում են իրենց արեւելահայ մտաւորականութեան որոշ, այդ թւում՝ երեւելի ներկայացուցիչներ։
Մենք դասական ուղղագրութեան վերադարձի պահանջատէր չենք եւ կողմնակից ենք ուղղագրութեան միասնականացման ջանքերին։ Մենք վաղը դպրոցներում շարունակելու ենք աբեղեանական գիրը ուսուցանել մեր աշակերտներին։ Միայն թէ դէմ ենք այս հարցում վարչահրամայական մեթոդների վերադարձի փորձերին։ Չէ՞ որ այդպէս առաջացաւ նշանակալի խզումը սփիւռքահայ խորհրդահայ, արեւմտահայ հայաստանահայ թեւերի միջեւ, անուանումներ, որոնք հեգնանք ու դառը ցաւ են պարունակում՝ տարածքային բնութագրում մատնանշելուց առաւել։
Մենք գտնում ենք, որ հարցի լուծման ուղիներում յաղթող կամ պարտուող կողմ չի կարելի փնտռել։ Այսօր որքան յարգում ենք աբեղեանական գրութեան ձեւը, որ մեզ բաւարար չափով ծառայում է ահա ութ տասնամեակ, գտնում ենք, որ նոյնքան յարգանքի է արժանի հազարեօթհարիւրամեայ Մեսրոպեան գիրը, որին հաւատարիմ է բնօրրանից փրթած արեւմտահայութիւնը, իսկ արեւելահայերից՝ պարսկահայ լայն զանգուածը։
Մենք կոչ ենք անում այսօր հանդուրժող լինել ուղղագրութեան երկընտրանքի առջեւ կանգնած երկու կողմերին, չխոչընդոտել որեւէ մէկի կիրառութեանը համահայկական ընկերային, քաղաքական ու մշակութային կեանքում։ Եւ դա առաւելապէս վերաբերում է Հայաստանին։ Երբեք չպէտք է մոռանալ, որ գիրը մտածողութիւն է։
Եկէք յիշենք, որ երկու գիրն էլ մե՜րն են եւ գոյակցութեան իրաւունք ու դաշտ ունեն։ Նրանց խաղաղ գոյակցութիւնը պիտի պաշտպանել։ Խտրականութիւնը կորստեան նախադուռ է։ Ահա ինչու անհեռատես այն կոչը, որ այս օրերին ուղղւում է Երեւանից, թէ «...որքան Սփիւռքը շուտ թօթափի հին ուղղագրութեան անցանկալի բեռը, այնքան լաւ սփիւռքահայի համար», վտանգաւոր է։ Արդեօ՞ք նոյն վարչահրամայական մօտեցումը չէ։ Ընդ որում՝ վտանգն ակներեւ է։ Վտանգը կեղծիքն է, որ սպրդում է, թէ «հին» ուղղագրութիւնը գրաբարինն է, իսկ «արդի» ուղղագրութիւնը՝ նոր հայերէնինը։ Այդ դէպքում ո՞ւր մնացին Աբովեանի, Րաֆֆու, Մուրացանի, Թումանեանի, Տէրեանի, արեւմտահայ գրակա-նութեան հսկաների, սփիւռքահայ գրական արժէքների ուղղագրական չափորոշիչները։
Մենք՝ հայոց լեզուի եւ գրականութեան Երեւանի ուսուցիչներս, խորապէս գիտակցելով ազգային մշակոյթի եւ ազգային կրթական դաշտի միասնութեան ձեւաւորման անհրա-ժեշտութիւնը, յայտարարում ենք, որ ուսուցչագործութեան յետագայ ողջ ընթացքին շարու-նակելու ենք մնալ հայ գրականութեան ամբողջական համակարգի պաշտպանութեան շա-հերի արտայայտիչ, գրական հայերէնի երկու ճիւղերի բաւարար եւ համաչափ ուսումնա-սիրութեան ջատագով։
Այսօր մեր ուսերին ընկած է հայ լեզուի եւ գրականութեան աւանդոյթների հարուստ շերտերը սերունդներին անխաթար կտակելու առաքելութիւնը։ Այն աւելի բարձր է, քան որեւէ շահարկում ու շահագրգռութիւն։
Այդպէ՛ս է յարատեւել մեր ժողովուրդը։

Երեւան քաղաքի հայոց լեզուի եւ գրականութեան 137 ուսուցիչների ստորագրութիւն

03 Մայիս, 2002