Արտուշ Ղուկասեանի խօսքը

ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Խ. Աբովեանի ան. հայակական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, Պրօֆ.

14 Մարտի, 2007

Արտուշ ՂուկասեանԱռաջին հայեացքից վերապատրաստութեան այս դասընթացները ուսումնական բուն ծրագրերի իրագործման նշանակութեամբ կարող են թուալ ածանցեալ: Մինչդեռ այն մեր համալսարանում դիտում են առաջնային ոչ միայն այն պատճառով, որ համահայկական կրթական ռազմավարական խնդիր է առ հասարակ, այլ նաեւ չափի պատասխանատուութիւն, որ այդ խնդիրը վստահուել է հենց մեր համալսարանին:
«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը անցած տասնhինգ տարիներին վիթխարի աշխատանք է կատարել սփիւռքահայ եւ հայրենի ուսուցիչների մասնագիտական վերապատրաստութեան ուղղութեամբ: Ստեղծուել են կայուն եւ ինքնատիպ ծրագրեր, համահայկական չափանիշներով լաւագոյն մասնագէտներ ամէն տարի հրաւիրւում են դասախօսութիւնների: Տեղաշարժն ակնառու է, եւ մենք հպարտանալու տեղ, իրօք, ունենք:
Անշուշտ, կան դժուարութիւններ, որոնց յաճախ առնչւում ենք: Դրանք, կարծում եմ, կազմակերպական բնոյթ ունեն, յատկապէս նախարարութիւն - համալսարան - Կենտրոն առանցքի վրայ: Եթէ «Հայաստան»Համահայկական Հիմնադրամը վերակառուցել է Կենտրոնը, նիւթական եւ կրթական հզօր լծակներ տրամադրել, եթէ Սփիւռքում աջակիցներն ու բարեկամները շարունակում են հաւատով լի օժանդակութիւն ցուցաբերել, մենք, որպէս պետական կառոյց, պարտաւոր ենք տեսանելի դարձնել մեր իսկ ամենօրեայ հոգատարութիւնը կրթական այս մարզում:
Այս խնդիրների լուծումը բերում է այն համոզման, որ արեւմտահայ կրթական վերապատրաստութիւնից մանկավարժական համալսարանը պատրաստ է անցում կատարել դէպի արեւմտահայ ուսուցչի պատրաստութիւն, ինչը միայն նպատակ չէ, այլ որոշակի ծրագիր: