Եդուարդ Ղազարեանի խօսքը

 

«Հայագիտական մասնագիտութիւններով Սփիւռքի հայ ուսուցիչների կրթական համակարգի անկատարութեան արդիւնքում ուսուցիչների պատրաստութեան գերխնդիր կայ»:
ԳԱԱ Ակադեմիկոս Եդուարդ Ղազարեան


ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Եդուարդ Ղազարեան
ՀՀ ԿԳ օրուայ Նախարար,


17 Յուլիս, 2000

Հայապահպանութեան համար կենսական նշանակութիւն ունեցող սփիւռքահայ ուսուցիչների Հայաստանում վերապատրաստուելու ծրագիրը վաղուց հասունացած խնդիր էր։ Իր նշանակութեամբ ծրագիրը դուրս է միայն կրթական համագործակցութեան շրջանակներից։ Հայաստան – Սփիւռք յարաբերութիւններում նրա առանձնայատկութիւնը պայմանաւորուած է նրանով, որ հայրենիքն է ստանձնում Սփիւռքի կրթական հոգսերը մեղմելու պարտականութիւնը:
Հայագիտական մասնագիտութիւններով Սփիւռքի հայ ուսուցիչների կրթական համակարգի անկատարութեան արդիւնքում ուսուցիչների պատրաստութեան գերխնդիր կայ:
Վերապատրաստութիւնը առաջին քայլն է, որ հնարաւորութիւն է տալիս անցնելու միասնական ծրագրի մեթոդական օղակներին: Երկրորդ քայլը պիտի լինի Սփիւռքի համար նպատակային ուսուցչական կադրերի պատրաստութիւնը:
Ահա թէ ինչու վերապատրաստման ծրագրի իրագործումը վերապահուած է Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնին: Այսպիսով, մենք կարեւորում ենք մանկավարժական համալսարանի դերը եւ համահայկական նշանակութիւնը կադրերի պատրաստման բնագաւառում:
Մենք վստահում ենք Կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանին, որի նուիրական ու տեւական աշխատանքի շնորհիւ այս հաստատութիւնը դարձել է սփիւռքագիտական հետազօտական եւ մեթոդական աշխատանքների իրականացման հիմնական օղակ մեր կրթական համակարգում: