Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական պատգամից

 

ԳԱՐԵԳԻՆ Բ. Կաթողիկոսի Հայրապետական պատգամից

Գարեգին ԲԵս սրտանց ողջունում եմ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի կամարների տակ համախմբուած Սփիւռքի մեր զաւակներին հայրենի հողի վրայ, որոնք եկել են զօրանալու մայր լեզուի աւազանում, եկել են նորոգելու իրենց գիտելիքները, հայաբոյր երկնքի տակ ծաւալելու լուրջ երկխօսութիւն մանկավարժական ու հոգեբանական այն հիմնախնդիրների շուրջ, որոնք այսօր վերաբերում են մեր զաւակաց՝ հայ աշակերտի ճակատագրին, հայօրէն ապրելուն, հայ մարդու վաղուայ ինքնութեանը:
Ուրախ եմ, որ ձեր՝ ուսուցիչներիդ վերապատրաստութեան աշխատանքը համակարգում է կրթութեան գործին նուիրեալ անձնաւորութիւն, մի մարդ, որ երկար տարիներ կենսափորձ է ձեռք բերել նաեւ Ս. Էջմիածնում՝ դասաւանդելով Հոգեւոր Ճեմարանի սաներին, այստեղ հրատարակելով Սփիւռքին վերաբերող իր աշխատութիւնները։ Այս գործում, թւում է, նրան դժուար է փոխարինել, քանի որ քաջ գիտի Սփիւռքի կրթական հոգերը, Սփիւռքի գրականութեան ճանապարհով, կարող եմ ասել, տիրա-պետում է սփիւռքահայ մարդու ներաշխարհին, հոգեբանական վարքագծի այլազան դրսեւորումներին, ինչպէս ասում են, ցաւը ներսից է տեսնում
Վստահ եմ, որ պետական հոգածութիւնը զօրացնելու շնորհիւ Հայաստան վերապատրաստութեան կը գան Սփիւռքի հայկական բոլոր վարժարանների ուսուցիչները։ Բայց դրանով հարցը չի փակւում։
Բանն այն է, որ, ինչքան գիտեմ, մեր հիմնախնդիրը սփիւռքահայ ուսուցչի պատրաստութիւնն է, նրա մասնագիտական որակների տիրապետումի ընթացքը։ Յաճախ է յայտնւում պատահական, ոչ մասնագէտ անձը վարժարանի ծիրից ներս, ինչը լաւ օրից չէ, անկեղծ լինենք։ Մենք խոստանում ենք այս ուղղութեամբ հետամուտ եւ ա-ջակից լինել, քանի որ օրուայ հրամայականն է հայրենիքի մէջ արեւմտահայ ուսուցչի պատրաստութիւնը համալսարանական ժամանակակից յենքային համակարգում։
Մենք ձեզ հետ ենք, ձեր յաջողութիւնները մերն են։


Մնամ միշտ աղօթարար ձեր բոլոր նախաձեռնութիւններին՝
ԳԱՐԵԳԻՆ Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց

Ս. Էջմիածին,
21 Օգոստոս, 2001