Կայքէջի հովանաւորը

Լոս Անճելըսի «Պոլսահայ Միութիւն» կազմակերպութիւն (ատենապետ` Սիմոն Աճըիլաճ)

Միութեան Մայր Վարչութեան ատենապետի պաշտօնը այսօր վարում է ճարտարագէտ Սիմոն Աճըիլաճը, որի ծառայութիւնը հետապնդում է գերագոյն նպատակ՝ երեք նուիրական հասցէներով՝ Հայրենիք, Ծննդավայր, Լոս Անճելըս։
2001 - 2006 թթ. եւ 2009-2010 թթ. Միութեան անդամները` Ս. Աճըիլաճի գլխաւորութեամբ, իրենց շարունակական աջակցութիւնն են բերում «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի աշխատանքներին` կարեւորելով արեւմտահայ լեզուի եւ գրականութեան դերը, բերելով արժեքաւոր նպաստ հայրենիքում արեւմտահայ կրթամշակութային արժէքների եւ Մեսրոպեան ուղղագրութեան պաշտպանութեանը, Սփիւռքի եւ հայրենիքի ուսուցիչների, ուսանողութեան դասընթացների կազմակերպմանը:

կարդալ աւելին

Ռուբէն Միրզախանեանի խօսքը

Ռուբէն ՄիրզախանեանՌՈՒԲԷՆ ՄԻՐԶԱԽԱՆԵԱՆ
Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմ. գիտութիւնների դոկտոր, Պրօֆ.

Ժամանակի հրամայականով պայմանաւորուածª Խ. Աբովեանի անուան ՀՊՄՀ-ում «Սփիւռք» Կենտրոնի ձեւաւորումը անհրաժեշտութիւն էր: Հրատապ խնդիր էր դրուած մէկտեղել Հայաստան-Սփիւռք համագործակցութիւնը, ամրապնդել կրթամշակութային կապերը, մասնագիտական օգնութիւն ցուցաբերել Սփիւռքի ուսուցիչներին:

Սփիւռքի գաղթօջախների ուսուցիչների վերապատրաստումների իրականացումը, Փարիզի «Մաշտոց» Միութեան հետ համատեղ մէկամեայ փորձնական ծրագրի իրագործումը, որի շրջանակներում ընդգրկուել են Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի շուրջ 80 դպրոցների 2500 աշակերտներ, գրահրատարակչական գործունէութիւնը, որի արդիւնքում հրատարակուել են գեղարուեստական մասնագիտական, գիտական գրքեր, ձեռնարկներ, արւեւմտահայ լեզուի եւ սփիւռքահայ գրականութեան դասագրքեր, ուսումնաօժանդակ նիւթեր, այս ամէնը Կենտրոնի գործունէութեան արդիւնքում է:

Իր հիմնադրման օրուանից Կենտրոնը իրականացնում է յոբելենական երեկոներ, հանդիսութիւններ, բանավէճեր, գիտաժողովներ:

Այսուհետեւ «Սփիւռք» Կենտրոնին վերապահուած է հանդէս գալ նոր որակով, իրականացնել լայնածաւալ գիտահետազօտական գործունէութիւն: Անհրաժեշտ է սերտացնելով կապերը Սփիւռքի գիտական եւ բուհական կենտրոնների, արտասահմանեան հայագիտական ամբիոնների ու ինստիտուտների հետª իրականացնել գիտական ուսումնասիրութիւններ:

 

Ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներª ի փառս հայոց պետականութեան ամրապնդման եւ հզօրացման:

կարդալ աւելին